Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Թափոնների կառավարման ոլորտը Հայաստանում արդիականացվում է

Սպտ 9, 2024 18:14
104

Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։

Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում, որպես առաջատար բիզնես ասոցիացիա, իր անդամ կազմակերպությունների և մասնավոր հատվածի մյուս գործընկերների հետ համատեղ, նախաձեռնել է Հայաստանում փաթեթավորման թափոնների կայուն կառավարմանն ուղղված գործընթաց։

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի պատասխանատվության կազմակերպության (ԱՊԿ) հիմնադրումը, որը կհամակարգի երկրում գոյացող փաթեթավորման թափոնների կայուն կառավարումը։ ԱՊԿ-ի հիմնադրման գործընթացի շրջանակներում իրականացվում է պիլոտային ծրագիր, որը մեծապես կօժանդակի ԱԸՊ օրենսդրության մշակմանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով պիլոտային ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում։

Թափոնների կայուն կառավարման պիլոտային ծրագիրը ֆինանսավորվում է 3 կազմակերպությունների կողմից. «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ընկերություն և «Երևանի կոնյակի գործարան» ընկերություն։

Միևնույն ժամանակ, ԱԱՊՀ Կայուն զարգացման հանձնաժողովը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, որի շրջանակում միջազգային փորձագետը աջակցություն կտրամադրի պիլոտային ծրագրի հիմնադիր անդամ-կազմակերպություններին պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում։

ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 180 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Կազմակերպության առաքելությունն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը: