2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Պարենային ապրանքների գների դինամիկան Հայաստանում՝ 2024-ի օգոստոսին

Սպտ 5, 2024 19:55
54

2024 թվականի հուլիսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ նվազել 0.2%-ով։ Այս տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն:

Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքներն օգոստոսին էժանացել են 1.5%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%-ով։ Ալյուրը էժանացել է 1%-ով (ամսվա կտրվածքով աճել 0.2%-ով), բլղուրը՝ 0.7%-ով (0.4%-ով աճ), իսկ ոսպի գինը աճել է 9.2%-ով (0.8%-ով աճ):

Մսի գները օգոստոսին նվազել են 2.4%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Խոզի միսն էժանացել է 6.8%-ով (0.4%-ով անկում), տավարի միսը՝ 1.8%-ով (0.6%-ով անկում), թռչնամիսը՝ 5.5%-ով (0.1%-ով աճ), իսկ գառան միսը թանկացել է 2.6%-ով (0.1%-ով անկում):

Ձկան և ծովամթերքի գները նվազել են 5.3%-ով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, իսկ հուլիսի համեմատ՝ 0.1%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի գները նվազել են 0.4%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Պանիրը էժանացել է 6.9%-ով (0.8%-ով անկում), թարմ կաթը՝ 1.9%-ով (0.9%-ով անկում), իսկ թթվասերը թանկացել է 0.7%-ով (0.4%-ով աճ): Ձվի գինը աճել է 8.3%-ով (0.1%-ով աճ):

Յուղերի և ճարպերի գները նվազել են 3%-ով՝ տարեկան կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով աճել են 1.1%-ով։ Մարգարինը էժանացել է 16.9%-ով (0.3%-ով անկում), կարագը՝ 0.7%-ով (1.2%-ով աճ), իսկ բուսայուղը՝ 6.3%-ով (1.3%-ով աճ):

Մրգի գները թանկացել են 8.5%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով նվազել են 6%-ով:

Բանջարեղենի գները օգոստոսին աճել են 15%-ով՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3.6%-ով:

Շաքարավազի, շաքարային հրուշակեղենի և նմանատիպ ապրանքների գները թանկացել են 2.9%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1.2%-ով: Շաքարավազը թանկացել է 2.5%-ով (ամսվա կտրվածքով՝ 1.7%-ով), իսկ շոկոլադը՝ 3.9%-ով (1.7%-ով):

Սուրճի, թեյի և կակաոյի գները օգոստոսին աճել են 8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ հուլիսի համեմատ՝ 0.4%-ով։ Սուրճը թանկացել է 8.8%-ով (0.5%-ով աճ), իսկ կակաոն՝ 3.6%-ով (0.8%-ով աճ):

Հուլիսին հանքային ջրի գները աճել են 1.9%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով։

Ալկոհոլային ապրանքները թանկացել են 7.7%-ով՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.8%-ով։ Օղին թանկացել է 10.9%-ով (1%-ով աճ), գինին էժանացել է 1.7%-ով (0.1%-ով աճ), իսկ գարեջուրը թանկացել է 4.4%-ով (0.6%-ով):

Ծխախոտային արտադրանքը թանկացել է 1.4%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով նվազել է 0.1%-ով։

Այլ պարենային ապրանքները օգոստոսին էժանացել են 3.3%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%-ով։ Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում օգոստոսին գրանցվել է 1.6%-ով նվազում՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով: Ընդհանուր առմամբ, 2024 թվականի օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 1.3%՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%։