Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հայաստանում կազմակերպությունների և աշխատավարձերի դինամիկան ըստ աշխատողների քանակի․ 2024թ․ մայիսի տվյալներ

Օգս 15, 2024 14:11
84

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանում գործել է 69,165 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 757,709, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 276,889 ՀՀ դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,138 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 145,647 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 134,875 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 8,680 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12․5%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 182,456 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 24%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 21 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 229,569 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2,020 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 3%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 189,750 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 25%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 94 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 281,918 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 327 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0․5%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 239,856 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 32%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 734 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 395,142 դրամ։

Պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող պետական կազմակերպությունների թիվը 3,679 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 215,756։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 211,735 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 448 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 2,440 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 1%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 5 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 140,256 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2,237 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 61%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 60,638 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 28%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 27 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 143,537 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 890 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 24%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 77,395 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 36%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 87 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 186,543 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 104 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 3 %-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 75,283 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 35%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 724 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 294,883 դրամ։

Ոչ Պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող ոչ պետական կազմակերպությունների թիվը 65,486 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 541,953։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 302,828 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,690 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 88%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 143,207 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 26%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 134,784 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 6,443 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 10%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 121,818 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 23%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 19 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 272,393 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 1,130 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 1․7%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 112,355 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 21%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 99 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 347,616 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 223 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0․3%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 164,573 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 30%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 738 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 441,005 դրամ։