2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով 

Օգս 5, 2024 17:29
1,101

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գործունեության 26 տարիների ընթացքում փրկել է ավելի քան 17.000 կնոջ կյանք։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։

«Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել և ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաև իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն և ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը,  որը օգնության ձեռք մեկնեց մեզ և կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ և կայացած սարքավորումները»,– նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել և բացառել բացթողումները։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։