Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-20:00-ն, Լենինգրադյան փողոցը Սեբաստիա փողոցի խաչմերուկից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհահատվածը միակողմանի փակ կլինի։ Այնուհետև ճանապարհը կփակվի հակառակ ուղղությամբ։
Այս սահմանափակումները պայմանավորված են ճանապարհաշինարարական աշխատանքներով։ Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղության մեկ գոտով։ Վարորդներին հորդորում են չկայանել տրանսպորտային միջոցները վերոնշյալ հատվածում։ Փակման պատճառով քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը նույնպես միակողմանի փակ կլինի՝ փուլ առ փուլ։ Սահմանափակումը կկիրառվի Արցախի պողոտայից մինչև Ազատամարտիկների փողոց խաչմերուկը։ Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության մեկ գոտով։ Վարորդներին հորդորում են չկայանել տրանսպորտային միջոցները նշված հատվածում՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար։