Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հլս 13, 2024 22:00
42

Ըստ S&P Global Market Intelligence-ի տվյալների՝ Nike-ի բաժնետոմսերը 2024 թվականի հունիսին ընկել են 20.7%-ով: Մարզական հագուստի և կոշիկի հսկայի ցուցանիշները լավն էին մինչև ամսվա վերջին շուկայական օրը, երբ եկամուտների հիասթափեցնող հաշվետվությունը հանգեցրեց գների անկման:

Թեև ընկերության մեկ բաժնետոմսի դիմաց 1.01 ԱՄՆ դոլար ճշգրտված շահույթը նախորդ տարվա համեմատ բարձր է 53%-ով, Nike-ի Converse բրենդի վաճառքներն անկում են ապրել 18%-ով, իսկ Nike Direct էլեկտրոնային առևտրի վաճառքները՝ 8%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 8-ի դրությամբ կազմել է 73 ԱՄՆ դոլար:

Զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Britvic-ը համաձայնել է դանիական Carlsberg-ից ստացած 3.28 միլիարդ ֆունտ ստեռլինգ (4.2 միլիարդ դոլար) գնման առաջարկին: Ըստ համաձայնեցված գործարքի տվյալների՝ մեկ բաժնետոմսի դիմաց առաջարկվում է 12.90 ֆունտ ստեռլինգ: Britvic-ը հունիսին մերժել է Carlsberg-ի կողմից արված մեկ այլ առաջարկ՝ պատճառաբանելով, որ առաջարկը էապես թերագնահատում է Britvic ընկերությունը և դրա ներկա և ապագա հեռանկարները:

PepsiCo-ն ևս կարևոր դեր է խաղում գործարքի կնքման հարցում, քանի որ Britvic-ը շշալցնում և տարածում է PepsiCo-ի արտադրանքը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Carlsberg-ը և PepsiCo-ն տարվա սկզբին նախապես համաձայնեցրել էին շշալցման պայմանագրում նախատեսվող փոփոխությունները:

Էլեկտրական մեքենաների արտադության և վաճառքի ոլորտում BMW AG-ն մեծացրել է իր առավելությունը գերմանացի մրցակիցների նկատմամբ: Ընկերությունը նշում է, որ իրենց կողմից ներկայացված մեքենաների մրցունակ տեսականու շնորհիվ կարողանում են դիմակայել պահանջարկի տատանումներին:

BMW-ի՝ մարտկոցներով աշխատող մոդելների մատակարարումները, ինչպիսիք են i4-ը և iX1-ը, հունիսի տվյալներով նախորդ տարվա համեմատ աճել են 22%-ով՝ մինչև 107,933 միավոր: Արդյունքները կտրուկ հակասում էին Mercedes-Benz Group AG-ի տվյալներին, որի ուղևորատար Էլեկտրական մեքենաների մեծածախ մատակարարումները նվազել են 25%-ով՝ հասնելով ընդամենը 45,800 միավորի:

Audi-ի վաճառքները մնացել են գրեթե անփոփոխ՝ 41,000 միավոր: Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է 15%-ով՝ պայմանավորված մի շարք երկրների կառավարությունների կողմից դրանց ձեռքբերման համար տրամադրվող արտոնությունների կրճատմամբ:

Թվային մարքեթինգային ընկերության՝ HubSpot-ի, բաժնետոմսերը նվազել են, քանի որ Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, դադարեցրել է գնման վերաբերյալ բանակցությունները: HubSpot-ը մարքեթինգային ծրագրեր է վաճառում փոքր և միջին ձեռնարկություններին:

Գործարքը կարգավորող պետական մարմինների կողմից այն չհաստատելու կապված մտահոգությունները կարող էին բանակցությունները ավարտելու պատճառ հանդիսանալ: Արդարադատության նախարարությունը և Google-ն արդեն իսկ ներգրավված են երկու դատական գործերում։ Ֆոնդային շուկայում HubSpot բաժնետոմսերը նվազել են 12.2%-ով և կազմել 492.31 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Google-ի բաժնետոմսերն աճել են 1.2%-ով՝ կազմելով 191.18 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից