Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Չինարեն սովորող հայ ուսանողները կարող են մեծ դեր խաղալ տնտեսության զարգացման հարցում

Հնս 28, 2024 16:33
33
ADS

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի է ունեցել «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ:

Զեկույցներով հանդես են եկել ոլորտի հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, նաև՝ Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը: Ներկաներին տեսաուղերձով ողջունեց Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:

Դեսպան Ֆան Յոնը նշել է, որ Հայաստանում գնալով աճում է չինարեն ուսումնասիրողների թիվը: Մեր երկրում չինարեն է ուսումնասիրում ավելի քան 5 հազար ուսանող: Իսկ Չինաստանի համալսարաններում և դպրոցներում հիմա հայերեն է ուսուցանվում: Կատարվում են նաև ուսանողների փոխանակման ծրագրեր:

Ըստ դեսպանի, ներկայում Չինաստանը խթանում է համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ներգրավված երկրների հետ՝ հատկապես կարևորելով փոխգործակցությունը կրթության ոլորտում։