2025 թվականի երկրորդ եռամսյակում Gucci բրենդի վաճառքները կազմել են 1.46 միլիարդ եվրո՝ նվազելով 25%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տվյալները հրապարակվել են Kering հոլդինգի ֆինանսական հաշվետվության մեջ։
Անկումը համընկել է բրենդում տեղի ունեցած ղեկավարական փոփոխությունների հետ։ 2025-ի մարտին Gucci-ի նոր տնօրեն է դարձել Դեմնա Գվասալիան՝ նախկինում Balenciaga-ի ղեկավար։ Նա փոխարինել է Սաբատո Դե Սարնոյին, որը պաշտոնավարել էր 2023-ից։
Նույն եռամսյակում Kering հոլդինգի ընդհանուր վաճառքներն էլ նվազել են 15%-ով՝ հասնելով 3.7 միլիարդ եվրոյի։ Գործառնական շահույթը 2025-ի առաջին կեսին կազմել է 969 միլիոն եվրո՝ 39%-ով պակաս նախորդ տարվա համեմատ։
Kering-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Լուկա դե Մեոն, որը նախկինում ղեկավարել է Renault-ը։ Ընկերության ղեկավարը հայտարարում է՝ նորանշանակ թիմերը կենտրոնացած են բրենդների արժեքի բարձրացման վրա՝ նորարարության միջոցով։

