Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ. Սթարմեր
Լուրեր |
Իսրայելը պետք է համաձայնի հրադադարին և պարտավորվի աշխատել կայուն խաղաղ գործընթացի վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ճանաչել Պաղեստին Պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ տալու համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Սթարմերը պարզաբանել է, որ Իսրայելը պետք է համաձայնի հրադադարին և պարտավորվի աշխատել կայուն խաղաղ գործընթացի վրա՝ ակտիվացնելով «երկու պետություն երկու ժողովուրդի համար» հեռանկարը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած պատանդներին, համաձայնի հրադադարին, վայր դնի զենքերը և ընդունի, որ խմբավորումը որևէ դեր չի ունենալու Գազայի հատվածի կառավարման գործում։
Սթարմերի գրասենյակը հայտնել է, որ «պաղեստինյան պետության ճանաչումը չի փոխի իրավիճակը տեղում»։
Այդ պատճառով Մեծ Բրիտանիան մտադիր է Հորդանանի հետ համատեղ օդով հումանիտար բեռներ հասցնել Գազայի հատված, ինչպես նաև բրիտանական հիվանդանոցներ տեղափոխել վիրավոր պաղեստինցի երեխաներին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ողջունել է Մեծ Բրիտանիայի որոշումը Պաղեստին Պետության ճանաչման հարցում:
Եթե Մեծ Բրիտանիան նման որոշում կայացնի, նա կդառնա երկրորդ արևմտյան տերությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Ֆրանսիայից հետո: Դա արտացոլում է Իսրայելի խորացող մեկուսացումը՝ կապված Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նրա գործողությունների հետ, ինչի հետևանքով հումանիտար աղետ է բռնկվել, և պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 60000-ը, գրում է Reuters-ը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․