Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ

Հնս 25, 2024 16:43
47

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։

Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։ Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Շատ կարևոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձևավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող և կրթական բարձր համակարգ է ձևավորվելու այնտեղ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արևային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել և գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արև կա և արևային էներգիան կարող է օգնել. այս ամենը հիանալի է»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։ «Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով և կարևորելով համայնքների զարգացումը, մեծ ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձևավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։