Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հնս 16, 2024 16:37
50
ADS

Առաջին եռամսյակի արդյունքների հրապարակումից հետո Meta-ի բաժնետոմսերը նվազել էին 10.5%-ով: Սակայն ընկերության բաժնետոմսերի արժեքը վերականգնվում է ամենամյա Conversations միջոցառումի մեկնարկի արդյունքում:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Meta-ի ծրագրերը. ընկերությունը նախատեսում է բիզնես օգտատերերին Facebook-ում և Instagram-ում արհեստական բանականության միջոցով գովազդներ ստեղծելու նոր հնարավորություն ընձեռել, ինչպես նաև վերանայում է իր AI ալգորիթմները, որպեսզի դրանք կարողանան պատասխանել սովորական հարցերին, որոնք բիզնես օգտատերերը ստանում են WhatsApp հավելվածում: Meta-ի մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 10-ի դրությամբ կազմել է 502 ԱՄՆ դոլար:

Բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ իր՝ Covid-ի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութը առաջ է անցել մրցակիցներից՝ GSK-ից, SANOFI-ից և նույնիսկ իր սեփական Spikevax Covid պատվաստանյութից:

Մոտ 8000 մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունն հավաստել է, որ Moderna-ի նոր պատվաստանյութը չի զիջում արդեն իսկ արտոնագրված մրցակիցներին՝ Fluarix-ին, Fluzone-ին և Spikevax-ին: Ըստ ընկերության՝ այս պատվաստանյութն ավելի շատ հակամարմիններ է ստեղծում գրիպի երեք տեսակների և Covid-ի դեմ:Չնայած խոստումնալից նորություններին՝ Moderna-ի բաժնետոմսերը նվազել են 1.6%-ով` հունիսի 10-ի դրությամբ կազմելով 148 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:

Oracle Corp.-ն հաղորդել է սպասվածից ավելի շատ պատվերների մասին և հայտարարել է, որ հավակնում է դառնալ հիմնական մրցակից ամպային հաշվարկների բիզնեսում: Ընկերությունը, որը հայտնի է տվյալների բազայի ծրագրային ապահովմամբ, կենտրոնացած է իր ամպային ենթակառուցվածքի ընդլայնման վրա. հաշվողական հզորության և պահեստի վերազինումը հնարավորություն կտան մրցակցել Amazon.com Inc.-ի, Microsoft Corp.-ի և Alphabet Inc.-ի հետ:

Oracle Corp.-ը նաև տեխնոլոգիական որոշ մրցակիցների հետ գործընկերային համաձայնագրեր է կնքել. մասնավորապես, իր անունով տվյալների բազան Google-ի ամպային ենթակառուցվածքում հասանելի դարձնելը: Microsoft-ի հետ նմանատիպ գործարք իրականացվել էր 2023թ. վերջին: Oracle-ի բաժնետոմսերը թանկացել են 8.9%-ով՝ հունիսի 12-ի դրությամբ կազմելով 141 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:

Apple-ի բաժնետոմսերի արժեքը ավելացել է 7%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 213 ԱՄՆ դոլար առավելագույն ցուցանիշի, երբ ընկերությունը ծրագրավորողների ամենամյա համաժողովում ներկայացրել է արհեստական բանականության իր մի շարք նոր հնարավորությունները: Մասնավորապես, Apple-ը հայտարարել է նորացված Siri ձայնային օգնականի ընդլայնված հնարավորությունների, արհեստական բանականության հանրահայտ ChatGPT մոդելի հետ ինտեգրման, տեքստեր գրելու և պատկերներ ստեղծելու, ինչպես նաև օգտատերերի շրջանում կատարված հարցումների հիման վրա էմոջիների ստեղծման մասին:

Ըստ վերլուծաբանների՝ այս նորամուծությունները Apple-ին դարձնում են սպառողների համար ամենատարբերվող թվային գործակալը: Բացի այդ, նոր գործառույթները կարող են խրախուսել iPhone-ի սեփականատերերին ավելի արագ փոխարինել սմարթֆոնները, ինչը դրական ազդեցություն կունենա վաճառքի վրա:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից