Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը: Ի դեպ, 30.04.2024թ․-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը ավելի քան 68 մլրդ դրամ է։
Համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Evocabank-ը ստեղծում է զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար, քանի որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում:
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։
Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ- ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
Կայք՝ evoca.am
responsAbility-ի մասին
responsAbility-ն ազդեցիկ շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals — SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։
responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 69 երկրի 280 ընկերությունում:
Կայք: responsability.com