Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

2024թ.-ի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների

Հնս 11, 2024 10:54
93
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։

Երկրորդն Ռուսաստանի Դաշնությունն է՝ 844.1 մլն դոլար, -21.40% կամ -229.86մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.09%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 588.56 մլն դոլար, +335.92% կամ +453.54 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.82%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 52.06 մլն դոլար, -17.45% կամ -11.0 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.87%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 45.61 մլն դոլար, -11.44% կամ -5.89 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.76%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 40.26 մլն դոլար, +106.14% կամ 20.73 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.67%-ը։

Յոթերորդը Իրանն է՝ 34.74 մլն դոլար, -2.50% կամ -889.2 հազար դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.58%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին

Ութերորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 32.82 մլն դոլար, +3.79% կամ +1.2 մլն դոլար։  Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.55%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 19,31 մլն դոլար, –8.88% կամ -2.9մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.50%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 28.61 մլն դոլար, -75.32% կամ -87.32 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.48%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 19.46%-ով և կազմել 913.29 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 19.82%-ով և կազմել 898.14 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 15.25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 14.99

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -22.27%-ով և կազմել 182.64 մլրդ դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.05%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին