2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Ներդրումային ոլորտն այսօր 30.05.2024

Մյս 30, 2024 14:50
80

Համաշխարհային ինդեքսներ

Չորեքշաբթի ամերիկյան ինդեքսները բացասական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ը նվազել է 1,06%-ով հասնելով 38441,54 կետի։ S&P 500-ը կորցրել է 0,91% հասնելով 5266,95 կետի։ Հինգշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները նվազում են 0,53%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը շտկվում է 0,40%-ով հասնելով 38023 կետի, կորեական KOSPI-ն նվազում է 1,28%-ով հասնելով 2643,05 կետի, չինական Shanghai Composite-ը կորցնում է 0,60% հասնելով 3092,60 կետի։

Մակրոէկոնոմիկա

1․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), նոր գնահատման համաձայն, 2024 թվականին Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 5%-ով, իսկ 2025 թվականինը 4,5%-ով։

2․ Գերմանիայում գնաճի մայիսյան գնահատումը հաստատվել է 2,4% Տ/Տ։

Հանքարդյունաբերական շուկաներ

Ոսկու արժեքը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2328,28։ Չորեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի արժեքը մեկ բարելի դիմաց $83,5-ից ցածր է, WTI-ի արժեքը մեկ բարելի դիմաց $79,0։

Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ

1․ ԶԼՄ-ների տվյալներով՝ Cleveland-Cliffs ամերիկյան կազմակերպությունը, բանակցություններ է վարում Նովալիպեցկի մետալուրգիական գործարանի (НЛМК) ակտիվները գնելու համար, որոնք գտնվում են ԱՄՆ-ում։ Պոտենցիալ ակտիվների վաճառքի դեպքում, որոնք իրենց մեջ ներառում են՝ Ինդիանայի և Փենսիլվանիայի պողպատի գործարանները, այն կարող է գնահատվել ավելի քան $500 մլն։ Cleveland-Cliffs-ի և НЛМК-ի միջև բանակցությունները կարող են երկարաձգվել կամ անգամ չեղարկվել։

2․ ConocoPhillips նավթային ընկերությունը, համաձայն մամուլի հաղորդագրության, համաձայնվել է գնել Marathon Oil-ը, ձեռնարկության (EV) արժեքը կազմում է $22,5 մլրդ։ EV-ն իր մեջ ներառում է $5,4 մլրդ-ի մաքուր պարտք։ Փակ բանակցությունները պլանավորված են չորրորդ եռամսյակում։

3․ Ավստրալական BHP հանքարդյունաբերական ընկերությունը ցնականում է ևս մեկ երկարաձգում Anglo American-ի գնման համար պաշտոնական հայտ ներկայացնելու համար, սակայն Anglo American-ը հրաժարվել է կրկին երկարաձգել, հաղորդում է Anglo-ի մամուլի ծառայությունը։

Cube Invest