Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Հայաստանը գրեթե զրոյի է հասցրել բյուջեի դեֆիցիտը. ԵՏՀ

Մյս 28, 2024 15:01
106
ADS

2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը զգալիորեն կրճատել է պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ Հայաստանը գրեթե զրոյի է հասցրել այն։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական ծառայությունը։

ԵՏՀ տվյալներով՝ Հայաստանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը կազմել են մոտ 1,3 մլրդ դոլար (կամ համապատասխանաբար 525,0 և 525,9 մլրդ դրամ)։ Սովորաբար երկիրը տարին ավարտում է բյուջեի չափավոր դեֆիցիտով. 2023 թվականին այն կազմել էր մոտ 485 մլն դոլար (189 մլրդ դրամ), որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:

Սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է շուրջ 160 մլն դոլարի (60 մլրդ դրամ) բյուջեի հավելուրդ՝ ծախսերի թերակատարման պատճառով, հատկապես կապիտալ շինարարության ոլորտում։ 2024թ.-ի առաջին եռամսյակում նույնպես ծախսերի զգալի թերակատարում է գրանցվել՝ գրեթե 20%-ով։ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը կարողացել է բյուջեի դեֆիցիտը 28,7 միլիարդ դոլարից կրճատել մինչև 3,3 միլիարդ դոլար:

 «Հրապարակ օրաթերթ»