Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը ապրիլին

Մյս 27, 2024 16:10
41
ADS

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունվար ապրիլի աճը կազմել է 13,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,7 անգամ: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,9 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,6 անգամ։ Ներմուծման և արտահանման տարբերությունը դրական է եղել։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի ապրիլ ամսին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 27,2 տոկոսով, շինարարությունը՝ 17,8 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 0,8%-ով։

Նվազել է սպառողական գների ինդեքսը (0,7%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է (3,7%-ով), աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը (7,2%-ով)։

2024թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

2024թ․ հունվար-ապրիլը 2023թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 13.2%

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 26.8%–ով

Ծառայությունների ծավալն աճել է  3.9%–ով

Առևտրի շրջանառությունն աճել է 26.7%–ով

Շինարարության ծավալն աճել է  13․7%–ով

Արտահանման  ծավալն աճել է 180.0%–ով

Ներմուծման  ծավալն աճել է 110.0%–ով։

2024թ․ ապրիլը 2023թ․ ապրիլի համեմատությամբ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 10.4%

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.3%–ով

Ծառայությունների ծավալն աճել է  0.8%–ով

Առևտրի շրջանառությունն աճել է 27.2%–ով

Շինարարության ծավալն աճել է  17.8%–ով

Արտահանման  ծավալն աճել է 190%–ով

Ներմուծման  ծավալն աճել է 160%–ով։