Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի օրը փակվել են խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,49%-ով՝ հասնելով 39806,77 կետի: S&P 500-ն աճել է 0,07%-ով՝ հասնելով 5308,13 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երեքշաբթի օրը աճել են 0,03%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը ճշտվել է 0,73%-ով և կազմել 38931 կետ, կորեական KOSPI-ն կրճատվել է 0,72%-ով հասնելով 2722,50 կետի, չինական Shanghai Composite-ը նվազել է 0,60%-ով՝ հասնելով 3151,77 կետի։
Մակրոէկոնոմիկա
1. Համաձայն Joint Organization Data Initiative (JODI) կայքի՝ Սաուդյան Արաբիան մարտին փետրվարի համեմատ կրճատել է նավթի արդյունահանումը 0,4%-ով, մինչդեռ արտահանումն ավելացրել է 1,5%-ով։ Արտահանման մատակարարումների ծավալը 2024 թվականի մարտին կազմել է 6413 միլիոն բարել օրական (-14,8% Տ/Տ):
2. Գերմանական արտադրողի գների ինդեքսը (PPI) 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ տարեկան կտրվածքով նվազել է 3,3%-ով։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գնի նվազում է նկատվում՝ մեկ ունցիայի դիմաց վաճառվելով $2415,82: Երկուշաբթի օրը նավթի գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $83,2-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $79,3-ից փոքր-ինչ ցածր է։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Չինաստանի առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան երեք ընկերությունների դեմ՝ Թայվանին զենք վաճառելու համար։ General Atomics Aeronautical Systems, General Dynamics Land Systems, ինչպես նաև Boeing Defense, Space & Security ընկերությունները ենթարկվել են սահմանափակող միջոցների։ Նրանց արգելվում է առևտրով զբաղվել Չինաստանի հետ, ինչպես նաև նոր ներդրումներ կատարել երկրում։
2. Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական Li Auto-ն հրապարակել է 2024 թվականի 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները։ Ըստ տվյալների՝ արտադրված մեքենաների ծավալը նվազել է մինչև 80,4 հազար (-40% ե/ե), չնայած նախկինում կայուն աճ էր գրանցել։ Եռամսյակի հասույթը կազմել է $3,4 մլրդ։ Զուտ շահույթը գերազանցել է $81 մլն։