Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ դրական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,35%-ով հասնելով 40010,88 կետի։ S&P 500-ը աճել է 0,13%-ով հասնելով 5303,93 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երկուշաբթի աճում են 0,05%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 1,0%-ով հասնելով 39060 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,55%-ով հասնելով 2739,55 կետի, չինական Shanghai Composite-ը ավելացել է 0,40%-ով հասնելով 3166,59 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Չինաստանում արդյունաբերական արտադրությունն ապրիլի արդյունքների համաձայն տարեկան կտրվածքով աճել է 6,7%-ով։ Ցուցանիշը ակնկալվածից ավելի լավ էր, քանի որ շուկան ակնկալում էր տարեկան կտրվածքով 5,5% աճ։
2․ Եվրագոտում գնաճը ապրիլի վերջին տարեկան կտրվածքով կազմել է 2,4%: Ցուցանիշը համապատասխանել է տնտեսագետների կանխատեսումների հետ։ Ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 0,6%-ով։
3․ Չինաստանի ազգային բանկը մեկ տարի ժամկետով անփոփոխ է թողել բազային վարկավորման տոկոսադրույքը (LPR)՝ տարեկան 3,45%: Հնգամյա վարկավորման տոկոսադրույքը պահպանվել է՝ 3,95%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2440,0։ Ուրբաթ նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $83,3-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $80,0-ից մի փոքր բարձր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ամերիկյան Applied Materials՝ չիպերի համար սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, երկրորդ ֆինանսական եռամսյակում իր զուտ շահույթը տարեկան կտրվածքով բարձրացրել է 9%-ի, ընկերության եկամուտը համարյա մնացել է անփոփոխ, սակայն ցուցանիշը շուկայի սպասումներից ավելի լավ է։ Ապրիլի 28-ին ավարտված եռամսյակի զուտ շահույթը կազմել է $1,72 մլրդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ $1,58 մլրդ-ի համեմատ։ Մեկ բաժնետոմսի շահույթը $1,68-ից բարձրացել է մինչև $2,06։