Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մյս 16, 2024 18:46
107

Իդրամ Ջունիորն եւ Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցել 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։ Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ այս համագործակցությունը Իդրամի հերթական հանձնառություն է՝ փոքր հասակից երեխաներին ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու եւ այս առումով ավելի պատրաստված սերունդ ունենալու։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ու նաեւ մեր երկրում գնալով կատարելագործվում են ֆինանսական զեղծարարությունների տեսակները, իսկ մեր հասարակությունը ամեն օր ավելի շատ է ֆինանսական գործիքների եւ գործարքների հետ առնչվում, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու լավագույն տարբերակը երեխաներին մանկուց կրթելն է, ընդ որում՝ դա պետք է անել ժամանակակից երեխաների համար հասանելի եւ ընկալելի ձեւով, իսկ դրա լավագույն տարբերակը խաղ մշակելն է։

Հենց այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել ֆինանսական կրթության մասին խաղ, որը կկոչվի Junius։ Դրա շնորհիվ երեխաները նախ հենց Իդրամ Ջունիոր հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, ապա կմասնակցեն բուն մրցույթին եւ հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ», — ասել է Արսեն Քդենյանը։

«Junius մրցույթը ստեղծվել է՝ խթանելու դպրոցականների շրջանում ֆինանսական ու տեղեկատվական գրագիտությունը: Ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է: Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով եւ բարեկեցիկ ապագայի համար:

Ֆինանսական գրագիտությունը երեխաներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել՝ նրանց դնելով ֆինանսական անկախության ուղու վրա, պատասխանատվության զգացում է ներշնչում նրանց ֆինանսների եւ ապագա նպատակների նկատմամբ: Հավատացած ենք, որ մրցույթն իրական արդյունքներ կտա եւ համախմբելով մեր ուժերը կկարողանանք կրթել հազարավոր աշակերտների», — նշել է Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Ընկերություններից տեղեկացնում են, որ մրցույթին գրանցման հնարավորությունը արդեն բաց է koreez.am կայքում, իսկ Իդրամ Ջունիորը հավելվածի առաջիկա թարմացումներում  հասանելի կլինի նաեւ Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: