Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ինչի՞ հաշվին է առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 14.3%-ով աճել

Մյս 6, 2024 15:36
36
ADS

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Միայն առաջին հայացքից տնտեսության մեջ ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում։ Թվում է՝ ծառայությունների ու առևտրի վրա հիմնված տնտեսությունը սկսել է աճել արդյունաբերության հաշվին։ Սակայն, թվերի հետևում այլ իրականություն է։

Վիճակագրական խաբկանք. արդյունաբերության «ոսկե բումը» շարունակվում է

Ոսկերչության ոլորտի չհիմնավորված կտրուկ աճից հետո արդյունաբերության ոլորտը վերջին մոտ կես տարում դարձել է Հայաստանի տնտեսական աճի հիմնական «շարժիչ ուժերից» մեկը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության ոլորտներից ամենաարագը արդյունաբերությունն է աճել՝ 30.4%-ով։  Այստեղ հաշվարկված է ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ՝ մշակող արդյունաբերությունը։

Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Ընդ որում, անկում էր ապրում ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ՝ մշակող արդյունաբերությունը։

Սակայն, 2023-ի նոյեմբերից արդյունաբերության ոլորտը սկսեց կտրուկ աճ գրանցել։ Արդյունաբերության այդ աճը մեծապես պայմանավորված է ոսկերչության ոլորտով։ Նոյեմբերին Վիճակագրական կոմիտեն սկսեց ոսկերչական արտադրանքի աննախադեպ ծավալներ ցույց տալ։ «Հետք»-ը պարզել է ոսկերչության ոլորտում նման աննախադեպ պատկեր է ապահովել «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին։ Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր։

Թե ինչպես է Հայաստանի նման փոքր արդյունաբերություն և աշխատանքային ռեսուրսներ ունեցող երկիրը կարողանում նման ծավալի ոսկերչական արտադրանք թողարկել, կարելի է ենթադրել. արտաքին առևտրի տվյալները վկայում են, որ Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկերչական արտադրանքի ներմուծումն ու արտահանումը։ Տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ սա իրականում վերաարտահանում է։ Այսինքն՝ Հայաստանը արտահանում է ոչ թե տեղական արտադրանքը, այլ՝ դրսից ներմուծվածը։

«Ես տեղյակ չեմ, որ Հայաստանի ոսկերչության ոլորտում որևէ գործարան ունի այնպիսի հզորություններ կամ տեխնոլոգիաներ, որոնք այդքան արտադրանքի աճի թողարկման կարողություն ունենան։ Որպեսզի դու կարողանաս 10-14 անգամ ավելի շատ արտադրանք տալ, պետք է քո հզորություններն առնվազն այդքանով մեծացած լինեին, աշխատակիցների թիվը կտրուկ ավելացած լիներ։ Քանի որ այս ամենը չի երևում այլ ցուցանիշներում, նշանակում է՝ վերաարտահանում է»,- նշում է տնտեսագետը։

ACSES-ը վերլուծական կենտրոնի հաշվարկներով՝ 2024 թվականի հունվար-փետրվարին, Հայաստանի մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 47%-ով, որից 49.9%-ային կետն ապահովել է միայն «Ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» ոլորտը։ Առանց այդ ոլորտի Հայաստանում մշակող արդյունաբերության ծավալը կկրճատվեր մոտ 3%-ով։

Հաշվի առնելով այն, որ ոսկերչության ոլորտի աճը խիստ կասկածելի է՝ ստացվում է, որ մշակող արդյունաբերության ոլորտում իրականում անկումային վիճակ է։ Անկում է գրանցվում սննդամթերքի, ծխախոտի, հիմնային մետաղների, հագուստի և մշակող արդյունաբերության այլ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում հանրապետությունում արդյունաբերության ամբողջ ծավալը, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, կազմել է մոտ 724 մլրդ դրամ։

Առևտուրն աճել է 26.5%-ով

Առևտուրը Հայաստանի տնտեսական աճին ամենաշատ նպաստող ոլորտներից է։ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 1 տրլն 238 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 26.5%-ով։

Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, նախորդ տարվա սկզբից առևտրի աճը հիմնականում 20%-ից բարձր է եղել։ Թեև արդյունաբերությունն ու ծառայությունները մշտապես եղել են Հայաստանի տնտեսական աճի հիմնական բաղադրիչները, սակայն այս երկու ոլորտների կտրուկ աճը 2022 թվականից ապահովեցին ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները։

Վիճակագրական տվյալների ոչ մեծ բացվածքը թույլ չի տալիս հասկանալ, թե այսօր ինչ ազդեցություն ունեն նրանք առևտրի վրա։ Սակայն, փաստ է, որ նույնիսկ նախորդ տարվա բարձր բազայի համատեսքտում առևտրի ծավալները էապես ավելանում են։ Փոխարենը, ինչպես երևում է ծառայությունների տվյալներից, աճի տեմպը այն ոլորտներում, որտեղ ռուաստանցիները գալուն պես կտրուկ մեծացել է, սկսել է թուլանալ։

Ծառայությունների ծավալն աճել է 5%-ով

Կրկին վերադառնալով վերևում գտնվող ինֆոգրաֆիկային՝ կարելի է տեսնել, որ նախորդ տարվա սկզբին գրանցված դինամիկայի համեմատ ծառայությունների ոլորտում այս տարվա սկզբին շատ ավելի համեստ աճեր են գրանցվում։ 2024-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ծառայությունների ծավալն աճել է 5%-ով՝ կազմելով մոտ 746 մլրդ դրամ։ Անկում է գրանցվում տրանսպորտի, տեղեկատվության և կապի ոլորտներում։ Աճի տեմպերի նվազում է նկատվում ֆինանսական ոլորտում, կացության և հանրային սննդի ոլորտներում։

Շինարարությունն աճել է 11.7%-ով

Անշարժ գույքի ոլորտում կառուցապատման արդյունքում շինարարությունը երկնիշ տեմպով է աճում։ Այս տարվա առաջին երեք ամսում, ըստ Վիճակագրական կոմիտեի, 72 մլրդ դրամի շինարարություն է կատարվել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 11.7%-ով աճել է։ Շինարարության առյուծի բաժինը (հունվար-մարտին ամբողջ շինարարության մոտ 52%-ը), ոլորտում գրանցվող աճը ապահովում է հիմնականում մայրաքաղաքը։

Գյուղատնտեսության աճը կազմել է 3.7%

2024 թվականի հունվար-մարտին հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 87 մլրդ դրամ, որը աճել է 3.7%-ով։ Գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ։ Ակնհայտ է, որ գյուղոլորտը տնտեսության թույլ օղակներից մեկն է այսօր։

Վիճակագրական կոմիտեն առաջիկայում հրապարակելու է նաև տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի աճի (հավելաճի) ցուցանիշը։ Այն սովորաբար մոտ է լինում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին (ՏԱՑ), սակայն տվյալներն ավելի ընդգրկուն են։ ՀՆԱ-ի բացվածքից կերևա, թե տնտեսության որ ոլորտը կոնկրետ որքանով է նպաստել տնտեսական աճին։ Սակայն, արդեն կարելի է ենթադրել, որ արդյունաբերության ներկայացված թվերի արդյունքում, այդ ոլորտն առաջ է անցնելու առևտրից ու ծառայություններից։

«Հետք»