Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Կենտրոնական բանկը հրապարակել է 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Մյս 2, 2024 19:52
59

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2023թ. տարեկան հաշվետվությունը։

Հրապարակված ցուցանիշների համաձայն 2023 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կազմել է -0.6%, իսկ բնականոն գնաճը -0.4%։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմել է 9.25%։  2024 թվականին ԿԲ-ն սկսել է գործարկել նոր վերլուծական համակարգ՝ FPAS Mark II (ԿՔՎՀ II), որը հայտնի է որպես երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ։

Դրամաշրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակի հարաբերությունը ծավալին կազմել է 880,794,747.14։ Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2,537,487,623.6, իսկ քանակը՝ 289,999,052.09։ Պահուստները կազմել են 3,608 մլն ԱՄՆ դոլար։

Ֆինանսական համակարգի ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է  116.2%։ Բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը գրանցել է 9.9% ցուցանիշ։ Բանկային համակարգի իրացվելիության ծածկույթի գործակիցը 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 290.6%։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերը կազմել է 1.5%։ Վարկ/գրավ հարաբերակցությունը կազմել է 90% դրամի դեպքում, 70% արտարժույթի դեպքում։

Հաշվետվության նախաբանում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել խոսքով.

«Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում մեր հաղթահարած մարտահրավերները, ձեռքբերումները և այն փոփոխությունները, որոնք ձեռնարկել ենք ավելի լավ Կենտրոնական բանկ ունենալու համար: Այս տարվա հաշվետվության մեջ փորձել ենք ամփոփել ռազմավարությամբ նախանշված անելիքները, որը մեր առաջին փորձն է:

Չնայած տարվա ընթացքում առաջացած խնդիրներին՝ Կենտրոնական բանկը վստահորեն ապահովել է իր նպատակների իրականացումը։ 2023 թվականի երկրորդ կեսից՝  իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցության ներքո, գնաճը արագորեն նվազեց։

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արտաքին միջավայրի և պահանջարկի հնարավոր զարգացումները, որդեգրեց դրամավարկային քաղաքականության աստիճանական թուլացման քաղաքականություն։ 2024 թվականը Հայաստանի տնտեսության համար նշանավորվեց ցածր գնաճով և բարձր տնտեսական աճով, ինչը զգալիորեն նպաստեց հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

Դրամավարկային քաղաքականության՝ կանխատեսման և վերլուծական լավագույն համակարգ ունենալու նպատակով տարվա ընթացքում շարունակել ենք մշակել կանխատեսումների և քաղաքականության վերլուծության 2-րդ սերնդի համակարգը (FPAS MARK II):

Այս համակարգի միջոցով փորձելու ենք գնալ ավելի թափանցիկ, հստակ քայլերի հաջորդականությամբ ուղեգծած ճանապարհով,  ներկայացնել սցենարային մտածողությունը, բացատրել մեր կայացրած որոշումների տրամաբանությունը: Սա հնարավորություն կտա մեզ ցանկացած պարագայում, անկախ զարգացումներից, լինելու պատրաստ և հետևողական՝ իրագործելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության ապահովման նպատակը:

Ֆինանսական կայունության տեսանկյունից կարող ենք փաստել, որ բանկային համակարգը՝ ֆինանսական համակարգի խոշորագույն հատվածը, 2023 թվականը ամփոփել է կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներով՝ երաշխավորելով համակարգի դիմակայունությունը հնարավոր ցնցումների նկատմամբ: Առաջնորդվելով նոր մոտեցումների ներդրմամբ՝ դեռևս տարեսկզբին մշակել ենք կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման ընդհանուր մեթոդաբանություն:

Դա ուղղված է դինամիկ և ապագային միտված մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմքերի ամրապնդմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի թափանցիկության աստիճանի բարձրացմանը: Բացի այդ՝ կարևոր փոփոխություններ են իրականացվել նաև կարգավորման դաշտում և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրման գործընթացում։ Մեր ներքին կարողությունների զարգացման առումով, ձգտում ենք լինել ինքնակրթվող և առաջատար կառույց, պարտավորվել ենք ներդնել մեր լավագույն ջանքերը՝ ներկայիս արագ փոփոխվող աշխարհին համընթաց քայլելու համար։

Այս մոտեցման համատեքստում մեկնարկել ենք ներքին վերափոխման ծրագիրը, որն անդրադառնում է մեր աշխատանքային միջավայրի բոլոր կողմերին՝ նպատակ ունենալով ձևավորելու նոր որակի կազմակերպություն՝ ի բարօրություն մեր հասարակության։ 2024 թվականի ընթացքում արդեն ներդրել ենք ներքին հաղորդակցման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, նախագծվել են կատարողականի կառավարման և կոլեգիալ որոշումների կայացման համակարգերը։

2023 թվականը Կենտրոնական բանկի համար հոբելյանական էր, քանի որ նշում էինք ազգային դրամի՝ մեր պետականության խորհրդանիշներից մեկի30-ամյակը։ Հետադարձ հայացք գցելով
անցած ուղուն՝ չափազանց հպարտ ենք, որ Կենտրոնական բանկի աշխատակիցների երկարամյա աշխատանքը տալիս է իր արդյունքը, և այսօր Հայաստանի քաղաքացիներն ունեն ապահով, անվտանգ և հարմար վճարամիջոց՝ իրենց առօրյա գործարքների կատարման համար։ Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:»

Կենտրոնական Բանկ