Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Ապր 27, 2024 13:30
37
ADS

Եվրամիությունը նոր հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ByteDance Ltd.-ն խախտել է օրենքը, երբ գործարկել է TikTok Lite հավելվածը Ֆրանսիայում և Իսպանիայում՝ առանց ռիսկերի ամբողջական գնահատման:

Նոր հավելվածը խոստանում է օգտատերերին վճարել միավորների հատուկ համակարգի միջոցով, ինչը Եվրահանձնաժողովի կարծիքով՝ սպառողների համար կախվածություն առաջացնելու վտանգ է ներկայացնում, հատկապես դեռահասների շրջանում:

Ընկերությանը տրվել է 24 ժամ՝ հանձնաժողովին ռիսկերի գնահատում ներկայացնելու համար կամ ընկերությունը կարող է տուգանվել տարեկան ընդհանուր եկամտի կամ համաշխարհային շրջանառության մինչև 1%-ի չափով, կամ պարբերական տույժեր՝ միջին օրական եկամտի մինչև 5%-ի չափով:

 

Biogen-ը գերազանցել է Ուոլ Սթրիթի առաջին եռամսյակի շահույթի կանխատեսումները, քանի որ ծախսերի արդյունավետ կառավարման միջոցառումներն օգնել են փոխհատուցել հին դեղերի վաճառքի վրա ուժեղ մրցակցության ազդեցությունը, ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են մոտ 5%-ով:

Ընկերությունը նաև նշել է, որ Ալցհեյմեր հիվանդության դեմ իր դեղամիջոցը՝ Leqembi-ն, որը մշակվել է ճապոնական գործընկեր Eisai-ի հետ համատեղ, գրանցել է մոտ 19 միլիոն դոլարի համաշխարհային վաճառք. դեղորայք օգտագործող հիվանդների թիվը 2023 թվականի վերջի 2000 հիվանդի համեմատ աճել է մոտ 2,5 անգամ:

Biogen-ի մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 24-ի դրությամբ կազմել է 202 ԱՄՆ դոլար

 

Skechers U.S.A. Inc-ի բաժնետոմսերի արժեքը բարձրանում է, քանի որ ընկերությունը ներկայացրել է առաջին եռամսյակի համար սպասվածից լավ ֆինանսական արդյունքներ:

Skechers-ի առաջին եռամսյակի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 12.5%-ով՝ հասնելով 2.251 մլրդ դոլարի: Կոշիկ արտադրող ընկերությունը հայտնել է մեկ բաժնետոմսի դիմաց 1.33 դոլարի եռամսյակային շահույթի մասին, որը գերազանցում է վերլուծաբանների՝ մեկ բաժնետոմսի դիմաց 1.10 դոլարի կանխատեսումները:
Մեծածախ վաճառքները աճել են 9.8%-ով, իսկ մանրածախ վաճառքները՝ 17.3%-ով:

Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 25-ի դրությամբ կազմել է 59 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

#limitless #finance #fund #investments #investing #success #wealth #financialfreedom