Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 18.05.24
Team Telecom Armenian վերաբացել է Հայաստանում միակ Կապի թանգարանը
Հնդկաստանն առաջարկում է CBDC, որը կարող է աշխատել անցանց
Բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցում է Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը շահագործելու համար
CME Group-ը՝ աշխարհի խոշորագույն ֆյուչերսային բորսան, նախատեսում է բիթքոյնով ուղղակի առևտուր սկսել
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2383-ից բարձր
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,54%-ով հասնելով 38730 կետի
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
ՀԳՀՄ 3-րդ արտահերթ համագումար. ընտրվեցին կառույցի նոր նախագահն ու խորհրդի անդամները
Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 17.05.24
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Առևտրային բանկերը 2024թ.-ի մարտի դրությամբ 5,099 մլրդ-ի վարկեր է տրամադրել
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Չինաստանում զարգանում է մահացած մարդկանց «AI կլոնների» ստեղծման մշակույթը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին

Ապր 26, 2024 17:19
25
ADS

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը․

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկուտարի մարման ժամկետով:

«Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին:

Շնորհակալություն ենք հայտնում հաճախորդներին վստահության և Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության համար: Հայտնում ենք, որ ցանկության դեպքում այսօր նրանք ևս կարող են ներդրում կատարել Բանկի պարտատոմսերում. շարունակվում է Կոնվերս Բանկի 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 4.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը  կիսամյակային է, մարման ժամկետը՝ 17.04.2027թ»,-ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական կայքում՝ այստեղ:

Բանկում նշել են նաև, որ օրերս մարվել են Կոնվերս Բանկի՝ 2022թ. գարնանը տեղաբաշխված 5 մլրդ ՀՀ դրամ և 2021 թվականի գարնանը տեղաբաշխված 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:

Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել էին 2 տրանշով, ինչով պայմանավորված՝ արժեկտրոնների եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար 10% և 9.75%, իսկ դոլարային պարտատոմսերը մեկ տրանշով՝ 5.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտել նաև երկրորդային շուկայում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեկնաբանություն