-Չինաստանում տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 5.3%՝ գերազանցելով կանխատեսվող 4.6% և նախորդող եռամսյակում գրանցված 5.2% աճի ցուցանիշները։
Բիթքոինի գինն ընկել է 7.9%-ով՝ հասնելով 61,842 դոլարի։ Էթերիումի գինը ևս նվազել է 9.18%-ով՝ կազմելով 2,930 դոլար։
-Նավթի գները նվազել են 3%-ով՝ չնայած Իսրայելի և Իրանի միջև սկսված ռազմական գործողություններին. շուկայի մասնակիցները երկարատև պատերազմ չեն կանխատեսում։
-Nasdaq Composite ինդեքսն ընկել է ավելի քան 2%-ով՝ պայմանավորված ինդեքսում ներառված խոշոր չիպարտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերի գնի 10%-ով նվազմամբ։
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատումները կսկսի այս տարվա սեպտեմբերից։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.