Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը

Ապր 8, 2024 14:36
57

Ապրիլի 4-ին IDBank-ն ու Իդրամը ստորագրեցին Կանանց հզորացման սկզբունքների համատեղ հայտարարագիրը՝ ի թիվս այլ կազմակերպությունների, որոնք միացել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությանը։

Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյանը, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

IDBank-ի կողմից հայտարարագիրը ստորագրել է վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Վերջինիս խոսքով՝ Բանկի ղեկավար կազմի աշխատակիցների զգալի տոկոսը զբաղեցնում են կանայք. «Խորհրդի և վարչության կազմում ևս ներկայացված են կանայք, և սա շատ կարևոր է բիզնեսի համար ճիշտ և հավասարակշռված որոշումներ կայացնելու տեսանկյունից: Մենք լիարժեք հավասար պայմաններ ենք ստեղծում մեր աշխատակիցների համար նրանց աճի, զարգացման և մնացած չափանիշների շրջանակում», — ասում է Մհեր Աբրահամյանը։

Իդրամ ընկերության կողմից հայտարարագիրը ստորագրվեց ՄՌԿ ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի կողմից։ «Իդրամի ղեկավար կազմի 50%-ը կազմում են կանայք․ կարծում եմ՝ սա լավագույն ցուցանիշներից է մեր պետության համար։ Մենք անում ենք ամեն բան, որ մեր ընկերությունում բացառվեն սեռով պայմանավորված կամ որևէ այլ տեսակի խտրականությունները», — ասում է Աստղիկ Զիլֆիմյանը։

Սկիզբ առնելով 2010թ․ «ՄԱԿ կանայք» կազմակերպության և ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի համատեղ ջանքերով՝ ԿՀՍ նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց և աղջիկների հզորացումը՝ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

055959449