Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

ԵԱՏՄ-ում ապրիլի 7-ից ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները

Ապր 4, 2024 17:26
44
ADS

Ապրիլի 7-ից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:

Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։

Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80 տոկոսից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը (կալորիականությունը)՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:

Օրինակ, մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի հաշվով 17 գ սպիտակուցի միջին արժեքի (100 %) նշման դեպքում սպիտակուցի փաստացի պարունակությունը, հաշվի առնելով նոր պահանջները, չպետք է լինի 13,6 գ-ից պակաս (80 %) 100 գ արտադրանքի հաշվով: 100 գ արտադրանքի հաշվով ճարպի 18 գ (100%) միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի պարունակությունը չպետք է լինի 21,6 գ-ից (120 %) ավելի 100 գ արտադրանքի հաշվով:

Համանման մոտեցում է նախատեսված Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաև այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։

Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։

Նախատեսված է, որ սպանդային մթերքների և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փոփոխություններ են կատարվել, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը, վավերական են դրանց պիտանելիության ժամկետի ընթացքում։ Այդ արտադրատեսակների արտադրությունը և թողարկումը  թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում: