Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար պայմանները փոխվել են

Ապր 2, 2024 19:12
395
ADS

Հայաստանի ավտոպահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։

«Հարգելի սպառողներ, ինչպես գիտեք, ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։

Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրության ստացման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ հանգամանքները.

1. Հաշվեհամարը թերի է, ոչ ամբողջական։ Այս դեպքում պետք է ստուգել մուտքագրված հաշվեհամարի ամբողջական և ճիշտ մուտքագրված լինելու փաստը։

2. Հաշվեհամարի փոխարեն նշվել են քարտի վրայի թվերը։ Տվյալ քարտին կցված հաշվեհամարը կարող է ճշտվել համապատասխան բանկի բջջային հավելվածի միջոցով կամ անմիջականորեն բանկին դիմելու միջոցով։

3. Հաշվեհամարը չի պատկանում ապահովադրին։ Այս դեպքում ապահովադիրը պետք է դիմի բանկ՝ իր անվամբ հաշիվ բացելու համար կամ նոտարական կարգով լիազորի այլ անձի՝ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում վճարվելիք գումարներն ստանալու համար՝ լիազորված անձի հաշվեհամարը մուտքագրելով համապատասխան դաշտում։

4. Հաշվեհամարը նոր է ստեղծվել և ՀՀ կենտրոնական բանկի ռեգիստրում դեռևս չեն արտացոլվել տվյալները։ Բյուրոյի տեղեկություններով՝ այդ տվյալներն արտացոլվում են բացվելուց հետո՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս մասով՝ առաջարկում ենք բանկային հաշիվ նոր բացած հաճախորդները դիմեն տվյալ բանկ՝ համապատասխան տվյալների փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու խնդրանքով ՝ նշելով հաշվի բացման նպատակը։ Նշենք նաև, որ Բյուրոն իր հերթին աշխատում է բանկերի հետ՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար բացվող հաշվեհամարների մասին տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ փոխանցելու գործընթացն արագացնելու նպատակով։

5. Մուտքագրված հաշվեհամարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50.1-րդ գլխով նախատեսված հատուկ բանկային հաշիվ է (օրինակ՝ սոցիալական ապահովության (կենսաթոշակային) հաշիվ), որին համաձայն հիշյալ գլխի՝  կարող են մուտքագրվել բացառապես հատուկ նպատակով փոխանցված գումարները (օրինակ՝ կենսափոշակները)։ Այս դեպքում պետք է պայմանագրի կնքման համար մուտքագրել ապահովադրին պատկանող այլ հաշվեհամար։

6. Մուտքագրված հաշվեհամարը կցված է «ՄԻՐ» վճարային համակարգի քարտի, որի գծով համաձայն որոշ բանկերի կողմից հրապարակված հայտարարությունների՝ առկա են սահմանափակումներ։

Եթե վերոնշյալ դեպքերից ոչ մեկն առկա չէ, սակայն ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրություն եք ստացել, ապա խնդրի առաջացման պատճառները բացահայտելու համար խնդրում ենք դիմել տվյալ հաշիվը սպասարկող համապատասխան բանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։