Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում

40+10.000 դրամի ծրագրի ժամկետը երկարաձգվում է

Մրտ 28, 2024 14:31
59

Առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 40+10,000 դրամի աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել ցուցաբերել  սոցիալական աջակցության՝ 2024թ-ի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ անչափահասներին ու չափահասներին։ Նախագծով պահպանվում են 40+10,000 դրամ ծրագրի հիմնական պայմանները, միաժամանակ այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը՝ ներառելով 2020 թ-ից հետո տեղահանված ընտանիքների անդամներին։ Այս նոր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները»,- ասաց նա։

Մկրտչյանը նշեց, որ նշված նախագծի շահառու չեն հանդիսանում բնակարանային ծրագրի շահառուները։

«Նույն նախագծի շրջանակներում նաև իրականացնում ենք ժամկետների փոփոխություն 100,000-ների ու 50,000-ների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ  100,000-ների ու մյուս միջոցառումների շահառու։ Դա կանենք, երբ նրանց վեաբերյալ միգրացիոն ծառայությունից կստանանք հավաստում՝ տեղահանված լինելու փաստի մասով»,- ավելացրեց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում են իրականացնել մինչև տարվա վերջ։