2022թ ԶՊՄԿ-ն վճարել է 142 միլիարդ դրամ հարկ, բայց 2023թ տվյալներով կրկնակի իջել է՝ հասնելով 70 միլիարդի, հասկանում եմ, որ 15 միլիարդ դրամ տուգանք է եղել, նաև կապում եմ նոր ընդունված ռոյալթի համակարգի հետ։ Գնային փոփոխությունը 7% է եղել, բայց ծավալները չեն փոխվել։ 70 միլիարդի մեջ ներառվա՞ծ է ռոյալթիի երրորդ կոմպոնենտը, թե՞ ոչ։
Այս հարցն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրեց ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
«Երեք գործոն կա՝ առաջինը նշեցիք, երկրորդը՝ մետաղի տուրքը չկա և երրորդը խտանյութի միջազգային գներն են։ Երրորդ կոմպոնենտը շահութաբերության բարձր մակարդակ էր ենթադրում, որը չի եղել։
Գաղափարն այն էր, որ ունենանք նույն գործոնը, որով մետաղի տուրքը սահմանվեց, այդ պահին ռեկորդային գներ ունեինք։ Եթե էլի տարի գա, որ գների այդպիսի պիկ կլինի, երրորդ կոմպոնենտը կսկսի աշխատել»,- պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Մանրամասները և տեսանյութը՝ tert.am կայքում