Տեխնոլոգիական հսկան Եվրոպական միության կողմից տուգանվել է 1,8 միլիարդ եվրոյով (1,95 միլիարդ դոլար) App Store-ում ոչ արդար մրցակցային գործունեության համար:
Տուգանքը հանդիսանում է Spotify-ի կողմից նախաձեռնված հինգ տարվա հետաքննության հետևանք։
Ըստ վերահսկող մարմինների, Apple-ը չարաշահել է իր գերակայությունը App Store-ում՝ բացառելու այլ երաժշտական հոսքային հավելվածները, որոնք մրցակցում են Apple Music հոսքային ծառայության հետ:
Մեկ այլ պատճառ է հանդիսանում նաև այն, որ Apple-ը հավելվածներից պահանջում է օգտագործել իր ներծրագրային վճարային համակարգը վաճառքները մշակելու համար՝ յուրաքանչյուր գործարքի համար վերցնելով մինչև 30% միջնորդավճար:
Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 4-ի դրությամբ կազմում է 175 ԱՄՆ դոլար:
JPMorgan-ը օգտագործում է կանխիկ հոսքերի կառավարման նոր ծրագիր, որն աշխատում է արհեստական բանականության (AI) հիման վրա, և այն իր որոշ կորպորատիվ հաճախորդների համար կրճատել է ձեռքով կատարվող աշխատանքը գրեթե 90%-ով:
AI գործիքը, որը կոչվում է Cash Flow Intelligence, գործարկվել է անցյալ տարի, ինչը հնարավորություն է տալիս վերլուծել և կանխատեսել դրամական միջոցների հոսքերը:
Ըստ JPMorgan-ի ներկայացուցիչների՝ այս գործիքակազմը մեծ հետաքրքրություն է առաջացրել JPMorgan-ի հաճախորդների շրջանում:
Սակայն դեռ պարզ չէ, թե երբ JPMorgan-ի Cash Flow Intelligence-ը հասանելի կլինի ամսական վճարով, կամ որքան գումար կգանձի բանկը ծառայության համար:
Կազմակերության մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 5-ի դրությամբ կազմել է 185 ԱՄՆ դոլար:
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից