Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ֆիզիկական անձանց արտերկրից ստացված փոխանցումների 69.28%-ը ՌԴ-ից է

Մրտ 5, 2024 09:17
39

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.69 մլրդ դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 4.04 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 1.65 մլրդ դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 3.95 մլրդ դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 641.43 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 3.3 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 69.28%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 663.25 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 465.05 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 198.2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 11.65%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 140.84 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 236.42 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 95.58 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.47%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 102.76 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 125.47 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 22.71 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.8%-ը։

Ռուսաստանին բաժին է ընկնում 2023թ.-ին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 69.28%-ը

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 76.21 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 289.18 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 212.96 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.34%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 74.44 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 571.01 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 496.57 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.31%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 63.35 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.83 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 61.52 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.11%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 53.36 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 81.68 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 28.318 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.94%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 51.26 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 124.79 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 73.52 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.90%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 43.63 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 25.12 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 18.51 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.77%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 480.53 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.479 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 998.29 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 8.44%-ը։

Ռուսաստանին բաժին է ընկնում 2023թ.-ին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 69.28%-ը