Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 21.05.24
Իրանում նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվեց ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով
«Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
750 մլն դրամ տուգանք շահումով խաղերի խոշոր տնտեսավարողների նկատմամբ՝ հովանոցային գովազդի համար
Քննարկվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր
Դոլարը, ռուբլին և ոսկու գինը աճել են. ՀՀ ԿԲ, 20.05.24
Իրանում 50 օր անց տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Որտեղից գումար գտնել Հայաստանում բիզնեսը զարգացնելու համար. 7 տարբերակ. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
ՆԳՆ-ն չի վերահսկում, թե ովքեր են կայանում տաքսիների կայանատեղերում. Իրազեկ քաղաքացիների միավորում
Կայացել է BSides Yerevan 2024 կիբերանվտանգության համաժողովը
Մայիսի 20-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի աճուրդ. մանրամասները ABnews.am կայքում
ChatGPT-ն սովորել է ներբեռնել ֆայլեր ուղիղ Google Drive-ից և Microsoft OneDrive-ից
Twitter-ը պաշտոնապես տեղափոխվել է X.com տիրույթ
Ոսկու արժեքը նյույորքյան Comex բիրժայում պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 2450 ԱՄՆ դոլարի՝ ունցիայի դիմաց
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է
Հայաստանը կմասնակցի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա 2024-ին
Ճապոնիան մտադիր է մինչև 2030 թվականը զբաղեցնել նոր սերնդի ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
ՊԵԿ. Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա»-ի ապօրինի տեղափոխման դեպք

Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը շոու բիզնեսի առաջ. նախկին նախարարի դիտարկումները

Փտր 27, 2024 12:38
77
ADS

Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները համարվում են ռեզիդենտ, այսինքն` տարվա 365 օրերից առնվազն 181–ը եղել են ՀՀ–ում, ապա պետք է իրենց եկամտից հարկ վճարեն պետությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի` բուռն քննարկման արժանացած հայտարարությանը։

Նշենք, որ փետրվորի 23–ին Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չեն պատրաստվում հարկեր վճարել, օրինակ՝ Լոս Անջելես գնալիս պետք է չօգտվեն դեպի օդանավակայան տանող ճանապարհից, որը կառուցվել է ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարած քաղաքացիների հաշվին։

«Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց տնտեսական շահերի կենտրոնով գտնվում են ՀՀ–ում, այսինքն` իրենց ընտանիքը, տունը, տեղը, ամեն ինչ ՀՀ–ում է, ուրեմն ՀՀ–ն իրենց մատուցում է որոշակի ծառայություններ` անվտանգության, դատական, կրթական, առողջապահական և այլն, ապա տրամաբանված է, որ իրենց եկամտից պետք է որոշակի մասհանում կատարեն պետությանը», – ասաց Արամյանը։

Խնդիրը նոր չէ։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկման խնդրի մասին բարձրաձայնվել էր դեռ 2018թ-ի սեպտեմբերին, երբ ՊԵԿ–ը հայտարարեց, որ բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի խախտում է։
Ինչ վերաբերում է արտասահմանյան համերգներին ու շրջագայություններին, այս դեպքում գործում է նույն իրավական կարգավորումը, ինչ ցանկացած այլ արտագնա աշխատանքի պարագայում։
Վարդան Արամյանը շեշտում է, որ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում է կրկնակի հարկումը բացառելու սկզբունքը, ինչի համար երկրներն իրար հետ կնքում են համապատասխան համաձայնագրեր։ Դրանց հիմքում նույնպես դրված է ռեզիդենտության սկզբունքը։
«Եթե ՀՀ քաղաքացին արտերկրում այլ երկրի ֆինանսական աղբյուրներից ստացել է որոշակի եկամուտ և վճարել է եկամտային հարկ, ենթադրենք` 25 տոկոս, իսկ մեր երկրում դրույքը 25 տոկոս է, ապա նա ՀՀ–ում ոչինչ պետք է չվճարի։ Բայց եթե արտերկրում վճարել է 18 տոկոս, ապա ՀՀ–ում պետք է վճարի ևս 2 տոկոս տարբերությունը ՀՀ բյուջե, քանի որ նա ՀՀ ռեզիդենտ է, ՀՀ–ն է նրա հիմնական հանրային ծառայություններ մատուցողը, ՀՀ–ն է ապահովում նրա հիմնական տնտեսական շահերի կենտրոնի անվտանգությունը և այլն», – մեկնաբանում է նախկին նախարարը` միաժամանակ շեշտելով, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ հարկատուները ուրախությամբ են վճարում հարկերը։
Բայց հարկատուների դժգոհության մակարդակը, նրա խոսքով, պայմանավորված է վճարված հարկերի ու պետությունից ստացած ծառայությունների որակի համամասնությամբ։
«Աշխարհում գոյություն ունի հարկատուների բավարարվածության ցուցիչ։ Եթե, օրինակ, նույն շոու բիզնեսի ներկայացուցիչը, նույն հարկատուն տեսնում է, որ ինքը հարկ է վճարում, բայց այն ծառայությունները, որոնք պետք է պետությունն իրեն մատուցի,պատշաճ մակարդակով չեն ապահովվում, հարկատուի մոտ դժգոհություն է առաջանում։ Կամ տեսնում ենք, որ պետական համակարգում պարգևավճարներ են վճարվում, բայց երբ հարկատուն նամակ է գրում կառավարությանը` ամիսներով պատասխան չի ստանում, կամ որոշումներ է պետք կայացնել, չեն կայացվում, սա արդեն նվազեցնում է հարկատուի շարժառիթները, որպեսզի իր պարտավորությունները կատարի», – նկատում է մասնագետը։
Վարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները պետությունից ու կառավարությունից պահանջելու բոլոր այն ծառայությունները` պատշաճ որակով, որոնց համար նա հարկ է վճարում։
Հիշեցնենք` փետրվարի 8-ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է:
Նրա դիտարկմամբ` այդ քաղաքացու վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:
Վարչապետի հռչակած այս կարգախոսն այսօր լայնորեն կիրառվում է պետության պատրաստած սոցիալական գովազդային արշավներում։

Մեկնաբանություն