Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում
Ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման համար ՏԿԵՆ-ին կհատկացվի շուրջ 901 մլն դրամ
Ճապոնիան ծրագրում է 141.2 մլրդ դոլար ծախսել աշխատավարձերի բարձրացման վրա
Բայդենը պլանավորում է չեղարկել Ուկրաինայի 4,65 միլիարդ դոլարի պարտքը
Հայաստանի շինարարների միությունն ընտրել է նոր նախագահ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսական աճի դինամիկան վերջին ամիսներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ բյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ. դատախազություն
Առաջին էլեկտրական ինքնաթիռը, որը ստեղծվել է զրոյից, բարձրացել է ԱՄՆ-ի երկինք. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչո՞վ է պայմանավորված դոլարի փոխարժեքի տատանումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում 12 անգամ աճել է Ozon-ի 2024 թվականի երրորդ եռամսյակի շրջանառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Instagram-ն առաջարկում է հարմարավետ լուծում, որը թույլ կտա տեսնել այն, ինչ ձեզ իսկապես հետաքրքրում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
2022թ.-ից սկսած՝ ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
Հայաստանի պարտատոմսերի շուկան զարգանում է` ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի 549 մլն 706 հազար դրամ. Սուրեն Գրիգորյան
Հանրապետությունում 1 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 153 դեպք
ԱՄՆ-ն 275 մլն դոլարի զենքի նոր փաթեթ է ուղարկել Կիևին

2024թ տարեսկզբի դրությամբ Հայստանում կառուցվում է 87,000 բնակարան

Փտր 26, 2024 20:15
64
ADS

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87,000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից մոտ 42,000-ը՝ նոր մեկնարկած: Այդ մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։

Համեմատության համար 2023-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում շինարարության ընթացքում է գտնվել մոտ 55,000 բնակելի միավոր, որոնցից մոտ 10,000-ը տարվա ընթացքում հանձնվել է շահագործման, գրում է «ՍիվիլՆեթը»։

2023-ին գրանցված նոր բնակելի գույքերի թիվը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 4․4 անգամ: 2018-2023 թվականների ընթացքում ՀՀ-ում նոր կառուցված և Կադաստրի կոմիտեի կողմից գրանցված գույքերի թիվը կազմել է 132,042, որից 32,714-ը՝ բնակելի:

Բնակարանաշինության հետ ուղիղ կապված եկամտահարկի վերադարձի օրենքով նախորդ տարի ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 52 մլրդ դրամ։ Ծրագրի շահառուների թիվը 2023-ի վերջի դրությամբ կազմել է 38,911 անձ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20,920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։

Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։ 2027 թվականից սկսած հիփոթեքային տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձի մեխանիզմը չի գործի նաև Երևանին հարակից Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ բոլոր մարզերում։