Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հայաստանը մեծ աշխարհաքաղաքականության կիզակետում

Փտր 13, 2024 14:13
52

Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովի վերջին քննարկումը վերաբերում էր աշխարհաքաղաքականությանը Հարավային Կովկասում և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ Թեման ներկայացվեց հարցազրույցի ձևաչափով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և Աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո (Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի մասնակցությամբ։ Հարցազրույցը վարում էր Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Ֆ․ Անսելն տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իր խոսքում նշեց, որ որպես հայկական կոլեկտիվի ներկայացուցիչներ պետք է կարողանանք ներկայացնել մեր ինքնությունը, հասկանանք ինչ նպատակներ ունենք մենք և մեր հակառակորդները։ Պետք է նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը գերազանց ձևով ճանաչել։  Նրա դիտարկմամբ աշխարհաքաղաքականության համատեքստում առաջին հերթին ուժերի բալանսն է։ Կարևոր դեր է խաղում պետության սուվերենությունը։

Ինչ վերաբերում է երկրների աշխարհագրական դիրքին, ապա Կովկասի և հատկապես Հայաստանի դիրքը առանձնահատուկ է և աշխարհաքաղաքական առումով այն մեծ կշիռ ունի՝ չնայած ունի փոքր տարածք և բնակչություն։ Պատերազմը նոր բան չէ։ Այսօր աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր ու անորոշությունն օրեցօր մեծանում է։ Դրա հանդեպ առավել զգայուն է հատկապես տնտեսական ոլորտը, որովհետեւ այս տատանումների ուղիղ կրողն է։

Հաշվի առնելով քաղաքական զարգացումներն աշխարհում, կարևոր ենք համարում նաև անդրադառնալ այդ խնդրին Հայաստանյան համատեքստում, թե ինչպես է այն ազդում երկրի տնտեսության վրա։ Օրեցօր ավելանում են անորոշությունները՝ ինչպե՞ս պետք է գործի Կենտրոնական բանկը, ինչպե՞ս պետք է ապահովի ֆինանսական կայունություն։ Այս հարցադրմանը  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկերը կանխատեսումներ անող կառույցներ չեն, նրանց կարողությունները սահմանափակ են և անկախ նրանից գտնվում են զարգացած թե զարգացող երկրներում ունեն կարևոր գործառույթներ, այն է՝ ֆինանսական կայունության ապահովումը, դրամավարկային քաղաքականությունը, գնաճի դեմ պայքարը և մակրոտնտեսական կայունությունը։ Վերջին տարիներին կառուցում են սցենարներ, որոնց միջոցով փորձում են կառավարել ռիսկերը, իսկ հանրությանը տեղեկացնում են, թե ինչ է մտածում ԿԲ խորհուրդը։

Համաժողովի ընթացքում Մ․ Գալստյանը ընդգծեց, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է, ինչը նպաստել է ավելի բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխվածների  տնտեսական ազդեցությունը ևս նշանակալից է հատկապես որոշ ոլորտների պարագայում, սակայն պետք է պատրաստ լինել նաև հնարավոր զարգացումներին, եթե ռելոկանտները որոշեն հեռանալ երկրից։

Քննարկման առանցքում էր նաև «խաղաղության համաձայնագիրը», որը ստորագրելու հավանականությունն Անսելի կարծիքով շատ մեծ է և, որ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորված է այդ համաձայնագրով։ Նրա համոզմամբ դա կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ մտավախություններին՝ Մարտին Գալստյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել և մեծացնել կարողությունը Հայաստանում մշակելու և վարելու խելացի քաղաքականություն։ Նրա գնահատմամբ պետք է պատրաստ լինել տնտեսության վրա ազդեցություն ունեցող հնարավոր սցենարներին և ունենալ իրավիճակին արձագանքելու գործիքակազմ։ Ամենակարևորը նոր գաղափարներն են, գիտելիքների հարստացումը, կարողությունները զարգացնելը, ոչ թե վախենալը։