Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. Վահան Քերոբյան

Փտր 6, 2024 13:54
75
ADS

Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին:

Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

«Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է,  մոտավորապես 1 տոկոսն է: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասել է նախարարը: