ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի աջակցության ծրագիրը
Ֆրանսիան Գերմանիայի հետ կապիտալի միասնական շուկաների միություն ստեղծելու մտադրություն ունի
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը մեղադրվում է կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
2020թ–ից ի վեր ՀՀ–ի և Բելառուսի առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 4 անգամ. դեսպան
Թուրքիան նոր արբանյակ կհանի ուղեծիր
Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 44 միլիարդ դոլարը
Ժոզեպ Բորել. ԵՄ-ն կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության զոհ
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Apple-ը համաձայնել է ChatGPT-ն ինտեգրել iPhone-ում
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով
ՕՊԵԿ-ը պահպանել է 2024-ի և 2025-ի նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումը
Xiaomi-ն ներկայացրել է մատչելի գազօջախ, որը մի շարք խելացի գործառույթներ ունի
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը
Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է. ՀՀ վիճակագրական կոմիտե
Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի
Ինչու է կրճատվել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. կարդացեք ABnews.am կայքում
Հայաստանում ֆինանսական հատվածն աշխատավարձերի աճով առաջ է անցել ՏՏ ոլորտից
Ալիևը հայտարարել է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար. մանրամասները՝ ABnews.am կայքում
ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել

Սահմանվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը

Փտր 2, 2024 15:06
42
ADS

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը:

Որոշմամբ ամրագրվել են դրույթներ, որոնք կարգավորում են բուհերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող կրթաթոշակի տրամադրման գործընթացը՝ ապահովելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջները։

Մասնավորապես սահմանվել է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված 50 000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսի չափով՝ մինչև սովորողի 23 տարին լրանալը, որը կազմում է 75 000 դրամ։

Ամրագրվել է նաև, որ սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:

Նույն մոտեցումը կիրառվելու է նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների նկատմամբ։ Սահմանվել է դրույթ, որ նախատեսված բարձրացված կրթաթոշակի չափը կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:

Մեկնաբանություն