«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 32 մլրդ դրամ է, տոկոսադրույքը՝ 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի։
Պարտատոմսերի թողարկման նպատակը ՀԷՑ վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին եւ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։
Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է, իսկ հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամները։ Միեւնույն ժամանակ, դրանց ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է նաեւ ֆիզիկական անձանց համար եւ իրականացվում է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.