Աշխարհի ամենաթանկ ընկերության՝ Apple-ի արժեքի աճը շարունակում է զարմացնել համաշխարհային ֆինանսական հանրությանը։ Չորեքշաբթի ֆոնդային բորսայի փակման ժամանակ iPhone շուկայական կապիտալիզացիան մոտեցավ Ֆրանսիայի ամբողջ ֆոնդային շուկայի ընդհանուր արժեքին, որը ամենամեծերից մեկն է Եվրոպական միությունում,- գրում է fintech.am-ը:
Փարիզում ընկերությունների միասնական շուկայական արժեքը, ըստ Bloomberg-ի ինդեքսի, չորեքշաբթի հասել է $3,2 տրիլիոն, մինչդեռ Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է $3,1 տրիլիոն: Սա Apple-ին դարձնում է խոշորագույն ընկերություն՝ զիջելով միայն աշխարհի վեց խոշորագույն ֆոնդային շուկաներին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Կուպերտինոյում (Կալիֆորնիա) գրանցված ընկերությունը գերազանցում է Փարիզի ֆոնդային բորսայի ցուցակում գտնվող ընկերություններին: Անցյալ տարվա երկրորդ Շուկայի ընդհանուր անկման պայմաններում, որը պայմանավորված էր գնաճի դեմ պայքարելու նպատակով կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացմամբ, անցյալ տարվա երկրորդ կիսամյակում Apple-ն ու Ֆրանսիական ֆոնդային բորսան բազմիցս փոխվել են տեղերով:
Ֆրանսիական ֆոնդային շուկան իր հերթին այս շաբաթ հասել է ռեկորդային բարձր ցուցանիշների՝ շնորհիվ այնպիսի ապրանքներ արտադրող ընկերությունների գրանցած հաջողությունների, ինչպիսիք են Louis Vuitton-ի սեփականատեր LVMH-ը և Birkin ձեռքի պայուսակներ արտադրող Hermes International SCA-ն: Ամառվա կեսին շքեղ ապրանքների ոլորտի ընկերությունների արժեթղթերն անկում էին գրանցել, սակայն վերջին շաբաթներին վերականգնվել են ցածր գնաճի և այն ենթադրությունների ֆոնին, որ տոկոսադրույքները կարող են հասնել իրենց գագաթնակետին, ընդորում՝ ԱՄՆ-ում ռեցեսիայի նշաններ չեն նկատվել:
The Wall Street-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի եկամուտները կաճեն 2024 թվականին՝ պայմանավորված սմարթֆոնների, լափթոփների և համակարգիչների պահանջարկի աճով: Այս կանխատեսումները, որոնք կազմել է Bloomberg-ը, հիմնված են վերլուծաբանների միջինացված գնահատականների վրա և տեխնոլոգիական փոփոխվող միտումների պայմաններում արտացոլում են շուկայում առկա լավատեսական տրամադրությունները ընկերության ապագա գործունեության վերաբերյալ: