Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում
Ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման համար ՏԿԵՆ-ին կհատկացվի շուրջ 901 մլն դրամ

Էլեկտրոնային եղանակով կիրականացվի սնանկության ամբողջ վարույթը

Դկտ 8, 2023 17:20
48
ADS

Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախագիծը բխում է դատական և իրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից։

«Էլեկտրոնային սնանկության համակարգի ամբողջական ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև վարույթի ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության՝ առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը և գործընթացները իրականացնելով առանց կողմերի անմիջական մասնակցության։

Նշվածով պայմանավորված՝ ռազմավարությամբ նախատեսված է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա «Սնանկության մասին» օրենքի փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի մշակում՝ էլեկտրոնային համակարգերի պատշաճ կիրառումն ապահովելու համար։

Ընդ որում, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում է նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից», – ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ, որոնք առաջ են եկել իրավակիրառ պրակտիկայում, և այդ խնդիրների լուծումը նույնպես կտրվի կարգավորումներով։