ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ծավալը զգալիորեն նվազել է

Նյմ 23, 2023 17:09
616
ADS

Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ծավալը զգալիորեն նվազել է՝ ավելի քան 20 տոկոսով. այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան ուղարկված և այստեղից դուրս եկած գումարների մաքուր տարբերությունը, այսինքն այն միջոցները, որոնք մնացել են Հայաստանում, 1.3 միլիարդ դոլար են կազմել։ 2022-ի նույն ժամանակահատվածում մաքուր ներհոսքը շուրջ 1.8 միլիարդ դոլար էր կազմել։

Փորձագետների կարծիքով՝ այս անկումը ցույց է տալիս՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների ներհոսքի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թուլանում է:

«Պահանջարկով պայմանավորված տնտեսական աճը նաև ի հաշիվ դրամական փոխանցումների եռապատկման էր, բայց գործոնը թուլացավ, և, այո, ցավոք սրտի, այդ կանխատեսումներն իրականանում են ու հիմա հակառակն է տեղի ունենում», — ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը,- մանրամասն՝ այստեղ: