Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ ունեցող հասարակական կազմակերպությունները։
Մրցույթները՝ ստորև․
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում շահառուներին նախատեսվում է տրամադրել սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/ijR38
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» միջոցառումն ուղղված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց (անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվողներին) ապահով բնակելի տարածքով, սննդով և հագուստով ապահովմանը, հոգեբանական և իրավաբանական օգնության, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրմանը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/aDEM6
«Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի շրջանակում շահառուները կստանան սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, կացարան, բնաիրային օգնություն, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց վերականգնում, աշխատանքի տեղավորման աջակցություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/kqJU6
Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 4-ը ներառյալ։
Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։