Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

2023 թ.-ի հոկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Նյմ 3, 2023 15:33
69

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի հոկտեմբեր ամսվա տվյալները։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  հոկտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 65,1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 43.2%-ով:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հոկտեմբերին կազմել է մոտ 13,5 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 104%-ով: Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 62 գործարք՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 13%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հոկտեմբեր ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.3%-ով և կազմել է ավելի քան 444 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 5,8 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 370 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 98։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 80%-ով: Հոկտեմբերին կնքվել է 38 ռեպո գործարք։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 70 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 270 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 3.14%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 136 գործարք։