2022 թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է ավելի քան 60 տոկոս աճ, 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ ՏՏ ոլորտում նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսը գերազանցում է:
«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Այսինքն՝ Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է։ Դա ցույց է տալիս նաև ոլորտի շարունակական աճը»,- ասել է նա։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.