Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն

Գերմանական Henkel-ը հեռանում է Ռուսաստանից

Ապր 19, 2022 15:53
298

Կոսմետիկայի և կենցաղային քիմիկատների գերմանական Henkel ընկերությունը որոշել է կրճատել իր գործունեությունը Ռուսաստանում ՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
Հենկելը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և անմեղ քաղաքացիների նկատմամբ բռնությունները,-նշում են ընկերությունից։ Ընկերությունը ցանկանում է «ըստ օրենքի» հեռանալ Ռուսաստանից, ուստի այս ամբողջ ընթացքում շարունակելու է աշխատավարձ վճարել իր ռուս աշխատակիցներին ՝ մոտ 2500 մարդու։
Henkel-ը նշել է, որ ներկայումս չի կարող գնահատել իր կորուստները ռուսական շուկայից դուրս գալու հետևանքով։

 

1876 ​​թվականին հիմնադրված Henkel-ը Գերմանիայի խոշորագույն ընկերություններից մեկն է։ Henkel-ի ամենահայտնի ապրանքանիշերից են Ceresit շաղախները, Moment սոսինձը, Schwarzkopf-ը, Syoss-ը, Fa-ի անձնական խնամքի միջոցները, Persil, Bref լվացող միջոցները և մաքրող միջոցները: Ընկերության եկամուտը 2021 թվականին հասել է 20 միլիարդ եվրոյի, գործառնական շահույթը՝ 2,7 միլիարդ եվրո։