ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր

Հկտ 19, 2023 17:47
57
ADS

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  1. դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման և շրջանառության սպասարկման օժանդակություն հետևյալ չափերով՝
  • պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 30 միլիոն դրամը,
  • պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով առաջին երեք տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար,

2․ բաժնետոմսերի թողարկման համար՝ արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ։ Ընդ որում, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվում է միայն մեկ անգամ փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի դեպքում կատարված ծախսերի 80%-ի չափով։

3․ միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50%-ի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։

Շահառուների շրջանակ

  1. պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով, և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող։
  2. բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով։
  3. միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ։

Ծրագրի շահառու չեն կարող դառնալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները։

Օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝  Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն, հեռ՝ +374 011 59 72 39։