Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Ferrari-ն ԱՄՆ-ի հաճախորդներից կրիպտոարժույթով վճարումներ կընդունի

Հկտ 16, 2023 13:29
124
ADS

Ferrari-ի մարքեթինգի և առևտրի տնօրեն Էնրիկո Գալիերան ասել է, որ ընկերությունն այսուհետև ԱՄՆ-ի հաճախորդներից կրիպտոարժույթով վճարումներ կընդունի։ Էնրիկո Գալիերայի խոսքով գները նույնն են լինելու, իսկ արտադրողը հավելյալ վճարումներ չի գանձի նրանցից, ովքեր գնում են կրիպտոարժույթով,- գրում է fintech.am-ը:

Ըստ Գալիերայի, այս որոշմամբ Ferrari-ն որոշել է պատասխանել շուկայի պահանջներին, քանի որ իր հաճախորդներից շատերը ներդրումներ են կատարում կրիպտոարժույթներում:

«Մեր հաճախորդներից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց գումարը վաստակում են կրիպտոարժույթներով: Նրանց մի մասն էլ զբաղվում է ավելի ավանդական ներդրումներով, բայց ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելը»,- նշում է ընկերության տնօրենը։

Ընկերությունը նախատեսում է նաև կրիպտոարժույթով մեքենաների վաճառքը սկսել Եվրոպայում՝ 2024 թվականի առաջին եռամսյակում, որից հետո այս հնարավորությունը կընդլայնի բոլոր այն երկրներում, որտեղ թվային արժույթներն օգտագործվում են որպես վճարման միջոց։ Ընդունված կրիպտոարժույթների ցանկը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից: