‼️Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023թ.-ի հունվար-հուլիս ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ.
✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 10.4%-ով,
✔️Շինարարության ոլորտն աճել է 17.2%-ով,
✔️Առևտրի շրջանառությունն աճել է 23%-ով,
✔️Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.9%-ով,
✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով,
✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 3.5%-ով,
✔️Արտահանումն ավելացել է 62.1%-ով,
✔️Ներմուծումն աճել է 63%-ով,
✔️Սպառողական գների ինդեքսն ավելացել է 3.6%-ով։
➡️2023թ.-ի հուլիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հուլիսի նկատմամբ հետևյալն են.
✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 6%-ով,
✔️Շինարարության ոլորտն աճել է 17.8%-ով,
✔️Առևտրի շրջանառությունն աճել է 20.4%-ով,
✔️Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 5.8%-ով,
✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2.4%-ով,
✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 8.5%-ով,
✔️Արտահանումն ավելացել է 15.5%-ով,
✔️Ներմուծումն ավելացել է 19.7%-ով,
✔️Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1%-ով։
➡️2023թ.-ի հուլիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները 2023թ.-ի հունիսի նկատմամբ հետևյալն են.
✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 7.6%-ով,
✔️Շինարարության ոլորտն աճել է 12%-ով,
✔️Առևտրի շրջանառությունն աճել է 9.4%-ով,
✔️Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 1%-ով,
✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով,
✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 4.5%-ով,
✔️Արտահանումն աճել է 5.3%-ով,
✔️Ներմուծումն նվազել է 6.6%-ով,
✔️Սպառողական գների ինդեքսը նվազել է 1%-ով։