Ստեղծվել է միակ Apple Watch-ը է, որը լիցքավորման կարիք չունի, սակայն ինքնավարությունը ձեռք է բերվել ժամացույցի ֆունկցիոնալությունը զոհաբերելով,- գրում է how2b.am-ը:
Ինժեներ Ջեք Սփիգլը առաջին սերնդի 42 մմ Apple Watch-ը վերածել է անսահմանափակ լիցքավորմամբ ժամացույցի: Պարզ ասած՝ խելացի «խնձորային» ժամացույցից նա դասական մեխանիկական ժամացույց է պատրաստել։
Ժամացույցը, բնականաբար, անսովոր տեսք ունի.
«Ինչո՞ւ ես դա արեցի: Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ես գնեցի Apple Watch և հասկացա, որ ծախսում եմ մի քանի հարյուր դոլար այն գործառույթների վրա, որոնք ինձ իրականում պետք չեն, հավանաբար չեմ օգտագործի, և որոնք օգտակար չեն լինի 5 տարի անց կա՛մ աջակցության բացակայության, կա՛մ դեգրադացված բաղադրիչների պատճառով: Եվ այդ պահին էլ միտքը ծագեց»,- նշել է Սփիգլը։
Էնտուզիաստը ժամացույցից հանել է ամեն ինչ՝ մարտկոցը, մայր տախտակը և այլ էլեկտրոնային բաղադրիչներ։ Արհեստավորն առանձնացրել է էկրանի մոդուլը՝ օրիգինալ ապակին պահելու համար, ուստի ժամացույցը չի կարող տարբերվել օրիգինալից։ Եվ վերջում՝ գործի տակ տեղադրել է Seiko NH38 մեխանիկական ժամացույցի բլոկ:
Արդյունքում ստացվել է մեխանիկական Apple Watch, հետևաբար ժամացույցը լիցքավորել այլևս անհրաժեշտ չէ։