Շանհայի Tesla Gigafactory-ն արտադրում է նոր Tesla Model 3 կամ Model Y մեքենաներ ապշեցուցիչ արագությամբ, ասվում է գործարանում տեսագրված նոր տեսանյութում,- գրում է how2b.am-ը:
Լրագրողը համապատասխան հարց է տալիս հավաքման գործընթացը վերահսկող աշխատակիցներից մեկին, վերջինս էլ պատասխանում է, որ արտահոսած տեղեկատվությունը, թե Tesla մեքենաները հավաքվում են 45 վայրկյանում, այլևս չի համապատասխանում իրականությանը, և Tesla-ն արդեն նոր մեքենաներ է թողարկում 40 վայրկյանից քիչ ժամանակում:
Արտադրության այս ցուցանիշը նույնիսկ գերազանցում է Ford-ին, որը 2023 թվականի հունվարին հայրարարել էր, որ Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում գտնվող իր պիկապ բեռնատարների գործարանը կարող է F-150 արտադրել յուրաքանչյուր 49 վայրկյանը մեկ:
Tesla-ի՝ Շանհայում գտնվող հսկա գործարանում տասնյակ ռոբոտներ համատեղ աշխատում են արտադրության արդյունավետությունը բարելավելու համար: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռոբոտները կարողանում մեքենաները միաժամանակ հավաքել տարբեր հարթություններում։
#Didyouknow that at #Shanghai's #Tesla Gigafactory, they can produce a #car in less than 40 seconds? 🤔Curious to see how they achieve such speed? Let's dive into the working environment!@Tesla @Tesla_Asia pic.twitter.com/FWXe7TxGYq
— Shanghai Let's meet (@ShLetsMeet) July 25, 2023