OpenAI-ն 40 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորմամբ ընդլայնում է AI հետազոտությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2%-ով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել
Հայաստանում կիբեր գողության դեպքերն աճել են 25%-ով
2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ

OpenAI-ը, Google-ը, Microsoft-ը և Anthropic-ը արհեստական բանականության կարգավորման ֆորում կստեղծեն

Հլս 27, 2023 16:40
23

Արհեստական բանականության հիմքով մոդելների մշակման ոլորտի առաջատարները ֆորում են ստեղծելու՝ տեխնոլոգիայի կիրառման վրա վերահսկողություն սահմանելու համար: Ֆորումը հետևելու է մշակման անվտանգությանը:

OpenAI, Microsoft, Google և Anthropic ընկերություններն աշխատում են Frontier Model Forum-ի ստեղծան վրա, որը կարգավորելու է մեքենայական ուսուցման մոդելների աշխատանքը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով արհեստական բանականության ոլորտի աղբյուրներին,- գրում է how2b.am-ը:

Ֆորումը զբաղվելու է արհեստական բանականության մոդելների անվտանգ և պատասխանատու մշակմամբ, հատկապես այն մոդելների, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան արդեն գործողները, և կարող են հասարակական անվտանգության համար ռիսկային լինել:

Frontier Model Forum-ը զբաղվելու է նաև արհեստական բանականության անվտանգության ոլորտում հետազոտությունների առաջխաղացմամբ, արհեստական բանականության առաջնային մոդելների լավագույն փորձի բացահայտմամբ և գիտնականների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ փոխգործակցությամբ:

«Արհեստական բանականության մոդելների մշակմամբ զբաղվող ընկերությունները պատասխանատվություն են կրում, որպեսզի իրենց պրոդուկտները անվտանգ ու վստահելի լինեն և ենթարկվեն մարդկանց», — հայտարարել է Microsoft-ի տնօրեն Բրեդ Սմիթը: